HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Լիտվայում

Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ զինվաճ ուժերի (ԶՈՒ) մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակներում ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը, մասնավորապես` Լիտվայի օժանդակությունը Հայաստանում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման գործընթացում:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի զինված ուժերի վարժանքների և դոկտրինի հրամանատարություն ղեկավար, բրիգադի գեներալ Գինտաուտաս Զենկեվիչիուսի հետ: Հայկական կողմին ներկայացվել են բրիֆինգներ Լիտվայի զինված ուժերի կառուցվածքի, վարժանքների կազմակերպման և զարգացման տեսլականի վերաբերյալ:

Փետրվարի 5-ին գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կաունասում տեղակայված Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոց: Ուսումնական հաստատության պետ, գնդապետ Էգիդիուս Կարվելիսը ներկայացրել է Լիտվայի զինված ուժերում սերժանտական կազմի դերն ու նշանակության, դպրոցի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական և մեթոդական ծրագրերը, դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացը: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոցի ուսումնանյութական բազային և կենցաղային պայմաններին:

Լիտվայի ԶՈւ ղեկավարության հետ ամփոփիչ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter