HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական RFI ռադիոընկերությունը հայերեն հաղորդում կհեռարձակի

RFI ռադիոընկերության մամուլի հաղորդագրությունը

Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ ֆրանսիական RFI ռադիոընկերությունը հանդես եկավ միջոցառմանը նվիրված հատուկ հայերեն հաղորդումների շարքով՝ մեկ շաբաթ շարունակ հեռարձակելով դրանք նաև Երևանում FM 102.4 հաճախականությամբ։

Փորձարարական նախագծի հաջողության արդյունքում RFI-ն որոշեց հայերեն հաղորդումները դարձնել պարբերական: Այսուհետ երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին, հաղորդման հեղինակ և վարող Ելենա Գաբրիելյանը հայաստանյան խմբագրական թիմի հետ միասին Փարիզից կներկայացնի «RFI-ն խոսում է հայերեն» հաղորդումը: 20 րոպեանոց հաղորդումը, որ բաղկացած կլինի Ֆրանսիայում և Հայաստանում արված ռեպորտաժներից ու հարցազրույցներից բարեկամության ևս մեկ կամուրջ կանցկացնի Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

«RFI-ն խոսում է հայերեն » հաղորդաշարը կհեռարձակվի համաշխարհային ժամանակով ժամը 13։10-ին: Երևանում այն հասանելի կլինի 102.4 FM* հաճախականությամբ: Հաղորդումը հնարավոր կլինի ունկնդրել նաև Հայաստանից դուրս՝ RFI-ի պաշտոնական կայքում, ինչպես նաև շարժական հավելվածների միջոցով: Ծրագրի ղեկավար Ելենա Գաբրիելյանը 2012 թ․-ից լրագրող է RFI-ի ռուսական բաժնում: Նախկին ԽՍՀՄ երկրների լրահոսի մասնագետ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter