HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսցիները որոշել են բողոքի ակցիաներն իրականացնել շուրջօրյա

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:

Արշալույսի բնակիչ Ավագ Շահբազյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ արշալույսցիների համբերության բաժակը սպառվել է, և պատկան մարմինները պետք է լուծում գտնեն:

Ավագը նշեց, որ եթե մինչ երեկո իրենց հստակ պատասխան չտան` բողոքի ակցիաներն իրականացնելու են շուրջօրյա:

Ցուցարարներից Երանուհին էլ ասաց, որ թավշյա հեղափոխությունը շրջանցել է իրենց գյուղը: Գյուղացիները ստորագրություններ են հավաքել և ուղարկել կառավարություն: Մեկ ամսից ավել է՝ պատասխան չկա:  

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մարդկանց հարցը պիտի անհապաղ լուծվի։ Երեւի սպասում են, որ գործը հասնի վարչապետին, հին ու բարի ժամանակների նման։ Դա արատավոր սխալ է, պետք է շատ ավելի ցածր օղակներում համարձակություն ու նախաձեռնություն դրսեւորվի ու հարցեր լուծվի։ Հակառակ պարագայում կունենանք նույն ճահիճը։ Պապիկյանին խիստ նկատողությոն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter