HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորներ Արա Կուբանյանը և Ռուբեն Ափինյանը կարգապահական պատասխանատվության են ենթարկվել

Այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները: Այս մասին տեղեկացնում է Խորհուրդը։

Խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն:    Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:

Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:  

Մեկնաբանություններ (1)

Նվարդ
Ռուբեն Ափինյանին ուղղակի պիտի վտարեն համակարգից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter