HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010-ի աշնանային զորակոչի պլանային առաջադրանքները Երևանում կատարվել են 100 %-ով

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունցել քաղաքի զորակոչային հանձնաժողովի 2011 թ. գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նիստին մասնակցել են Երևան քաղաքի զորակոչային հանձնաժողովի անդամները' ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, տարածքային զինվորական կոմիսարները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

Տարածքային զինկոմիսարները հանդես են եկել 2010 թվականի աշնանային զորակոչի հաշվետվությամբ և 2011 թ.-ի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Ըստ այդ զեկույցների' նախորդ տարվա աշնանային զորակոչի պլանային առաջադրանքները Երևանում կատարվել են 100,3 տոկոսով, զորակոչից խուսափած երիտասարդների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Զեկուցվել է, որ 2011 թ. գարնանային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լուսանկարը` nkrmil.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter