HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունն ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտել

Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Ա. Ա., Երևանի բնակիչ Ս. Ա.-ին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Առաքանու զննման արդյունքում, սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվել են պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական և 4 մասնատված սպիտակ, օվալաձև հաբեր: Ավելի ուշ, փորձաքննությամբ պարզվել է, որ հաբերի բաղադրության մեջ առկա է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրած անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 2-ին Երևանի Սեբաստիայի փողոցից Ս. Ա.-ին և Հ. Կ.-ին բերման են ենթարկել:

Պարզվել է, որ Ա.Ա.-ն իր անվամբ ուղարկված թմրամիջոցը պետք է փոխանցեր Հ.Կ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ առաքողի` Ա. Ա.-ի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունկվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter