HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչներին։

Ինչպես նշել է ընկերության վաճառքի տնօրեն Անիլ Բհատը, «Սոդիալը» Ֆրանսիայում առաջատար կաթնամթերք արտադրողներից է, որին բաժին է ընկնում կաթի մթերման 25%-ից ավելին: Նրա խոսքով` «Սոդիալը» ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռևս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի  պատուհան է դեպի խոշոր՝ ԵԱՏՄ շուկա», - ասել է Անիլ Բհատը: Նրա խոսքով` ընկերությունը պատրաստ է կիսվել կոոպերատիվի հիմնադրման և արդյունավետ գործունեության փորձով հայաստանյան գործընկերների հետ։

Ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաև տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Նախարար Խաչատրյանը «Սոդալի» ղեկավարության հետ քննարկել է ծրագրին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը ծրագրի ընթացքում և անել առավելագույնը` ծագող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter