HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյին:

Շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Լասինա Զերբոն հաջողություն մաղթեց՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Նախապատրաստական հանձնաժողովի և Հայաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի բազմաբովանդակ և ծավալուն:

Այնուհետև Գործադիր քարտուղարը համառոտ ներկայացրեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումները:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Այս առումով դեսպանն առանձնացրեց Հայաստանում գիտական համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության կարևորությունը:

Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերը, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ համագործակցության նոր ուղիների նախանշման և հետագա զարգացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter