HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է THALES ընկերության ղեկավարությանը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։ Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։

Նախագահի կայքը հայտնում է, որ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter