HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանատան հայտարարությունը՝ Ռուսաստանի տարածքում հայաստանյան որոշ կայքէջերի արգելափակման հարցի վերաբերյալ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։

«Ամփոփելով կայացած հանդիպումների արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արգելափակված հրապարակումների էջերը պատճառ են դարձել ՌԴ-ի տարածքում որոշ կայքերի հասանելիության ամբողջական սահմանափակման, ինչն արդեն պայմանավորված է կայքերի տեխնիկական առանձնահատկություններով»,- գրված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը հավելում է, որ մշտական կապի մեջ է գտնվում «Ռոսկոմնադզոր»-ի հետ, և հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնց կայքերը շարունակում են արգելափակված մնալ Ռուսաստանի տարածքում, կարող են դիմել նաև Հայաստանի դեսպանություն՝ հարցի կարգավորմանն ուղղված գործընթացն արագացնելու նպատակով (հեռ․՝ + 7 (495) 628 55 56, email: [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter