HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարը հանդիպել է Էստոնիայի վարչապետին

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր ընդունել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Այս մասին տեղեկանում ենք արտգործնախարարության պաշտոնական կայքից:

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն հանգամանալից քննարկել են հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և դրա առևտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:

Էստոնիայի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Եվրամիություն միջև գործընկերության շուրջ: Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական է համարել այցն Էստոնիա՝ որպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր: ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ-ը նաև կարևոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար:

ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին և զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայում առկա փորձի հետ՝ նախարար Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ միասնական աշխատանքի և համատեղ նախաձեռնութունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter