
Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին
Երեկ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։
Այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:
Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:
Նախագահի ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնել են տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):
Մեկնաբանել