HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:

Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter