HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Ներկայացնելով այցի ընթացքում ունեցած հանդիպումները և դրանց արդյունքները՝ նախարար Մնացականյանը կարևորեց իր պատվիրակության կազմում բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը հնարավորություն ընձեռնեց գործնական քննարկումներ անցկացնել տվյալ ոլորտում էստոնական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ այդ ոլորտում էստոնական կողմի ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կբացի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն նոր հեռանկարներ:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններին առնչվող հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի  առաջմղման համար: Երկուստեք կարևորվեց Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությունը՝ որպես ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբնույթ շփումների և նախաձեռնությունների հարթակ:

Կողմերը նաև գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաև տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Զոհրաբ Մնացականյանը Սվեն Միկսերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter