HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հաց չկա՝ գաթա կերեք

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այն ընտանիքները, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին ապահովել կրթությամբ, ունենաում են աղքատության խնդիր:

«ՉԻ» - Տիգրան Սարգսյանի մտքի փայլատակումները միշտ էլ հիացրել են հայ հասարակությանը, բայց այս անգամ նա ակնհայտորեն գերազացնել է ինքն իրեն: Փաստորեն, նրա կարծիքով մարդիկ աղքատ են, որովհետև չեն կարողանում իրենց երեխաների համար կրթության ապահովել: Իսկ մեզ թվում էր, թե ճիշտ հակառակն է. մարդիկ չեն կարողանում իրենց երեխաների համար կրթություն ապահովել, որովհետև աղքատ են:

Մի խոսքով, վարչապետը հերթական անգամ շփոթել է պատճառն ու հետևանքը: Ըստ այդմ էլ գտել է աղքատության հաղթահարման բանաձևը, որի համաձայն՝ աղքատությունը հաղթահարելու համար մարդը պիտի իր երեխաներին ապահովի կրթությամբ: Այսինքն՝ աղքատությունը կարող են հաղթահարել միայն նրանք, ովքեր աղքատ չեն, որովհետև կրթությունը Հայաստանում բավականին թանկ արժե:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանի բուհերում այդպիսի բարձր գներ են սահմանվել: Հիմնական բուհերը, հիշեցնենք, պետական են, վարձավճարներն էլ պետությունն է հաստատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter