
Ռուբեն Ռուբինյանը՝ Սիրիա ուղարկված հայ մասնագետների խմբի մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ տեղին են այն քննադատությունները, թե Սիրիա ուղարկված մասնագետների խումբն անօրինական է ուղարկվել՝ առանց որևէ իրավական հիմքի:
«Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա:
Խնդիրը հետևյալն է՝ հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր, ՊՆ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ հիմքը 2001 թվականին կնված համաձայնագիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի արտաքին հատվածին ԱԳ նախկին փոխնախարարը նկատեց՝ ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում կառավարության արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին:
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, ինչը ամենևին չի նշանակում, որ գործող ուղղությունների շրջանակում տեղ չկա շտկելու և չպետք է բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ»,-ասաց նա:
Ռուբինյանը չհամաձայնեց այն քննադատություններին, որ արտաքին քաղաքականությունը, ըստ կառավարության ծրագրի, բազմավեկտոր չէ.
«Եթե նայեք ծրագիրը, հստակ կերևա, որ կան մի շարք ուղղություններ, որոնք առաջնահերթություն են»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել