
Վարդան Վարդանյանը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն ընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վարդան Վարդանյանի թեկնածությունը: Վերջինս միաձայն ընտրվեց: Հիշեցնենք, որ վերջինս 2004-2007 թվականներին եղել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը, 2007-2012 թվականներին եղել է քաղաքաշինության նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել