Պայմանագրային զինծառայող է մահացել
Հրազենային վիրավորումից այսօր Զինված ուժերի պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է մամուլի խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել