HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ընտրություններից առաջ մեր կառավարությունը բարիացել է

Կառավարությունը երեկ որոշեց սուբսիդավորել նաև գյուղացիական տնտեսություններին գարնանացանի համար անհրաժեշտ դիզվառելիքի գինը` այդ նպատակով պետբյուջեի պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով մոտ 1 մլրդ 300 մլն դրամ:

«Մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն և պարարտանյութը, այլև դիզվառելիքը, որը կարևորագույն բաղադրիչ է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի մեջ: Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով»,- կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գյուղացիներին սուբսիդավորված դիզվառելիք մատակարարելու համար կառավարությունը ընտրել է «Ֆլեշ» ընկերությունը: Ըստ վարչապետի` ընտրությունը կատարվել է` ելնելով հետևյալ չափանիշներից. «Գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ»:

Առնվազն զարմանալի է, որ վարչապետը ոլորտի խոշոր խաղացող «Ֆլեշ» ընկերությանը համարում է էժան դիզվառելիք մատակարարող: Բառացիորեն օրերս վերոնշյալ ընկերությունը դարձյալ բարձրացրեց բենզինի գինը: Դա երեկ «Հայացք»-ի հարցմանը ի պատասխան հաստատեցին նաև ընկերության մամուլի ծառայությունից` բացատրելով, որ բենզինի գների թանկացումը պայմանավորված է համաշխարհային շուկայի զարգացումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter