HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է ԶԼՄ-ներին ազատել պետական ռեգիստրի տվյալների ստացման վճարից

Արդարադատության նախարարությունն առաջարկում է՝ լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար նախատեսվող պետական տուրքի վճարից:

Նախարարությունն այդ նպատակով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պետական տուրքից կազատվեն օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցները: Սակայն լրատվամիջոցները հնարավորություն կունենան միայն անվճար կարգով պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն, եթե մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը չի գերազանցի տպագրված կամ պատճենահանված 10 էջը:

Նշենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից յուրաքանչյուր ընկերության մասին տեղեկատվություն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են 3000 դրամ:

Նախարարության հաղորդմամբ՝ այս նախագծի ընդունմամբ լրատվամիջոցները կազատվեն իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման համար լրացուցիչ ֆինանսական վճար կատարելու բեռից:

Եթե այս օրենքը ընդունվի, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, քանի որ էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ՝ առանց պետական տուրքի անդորրագրի տեղեկություններ տրամադրելու հնարավորություն սահմանելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter