HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալին

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվել են Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորել է Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ ընդծելով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոչգեշնչող և հուսադրող օրինակ են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների ընթացքին, կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում ՄԱԿ-ի և Հայաստանի համատեղ օրակարգին, այդ թվում Տնտեսական և Սոցիալական խորհրդին Հայաստանի անդամակցության համատեքստում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարևորություն տալով օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Մ․ Մարգարյանը գլխավոր քարտուղարի առաջին տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումները և հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվել է բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter