HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն առարկեց «Սասնա ծռերի» 9 անդամի համաներման դեմ

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն առարկում է, որպեսզի «Սասնա ծռեր»-ի 9 անդամի նկատմամբ համաներում կիրառվի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր նշանակված դատական նիստին ավարտվեց Եղիազարյանի հարցաքննությունը, որը սկսվել էր փետրվարի 6-ին: Համաներման վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Եղիազարյանը նշեց, որ առարկում է, որ այս գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի, բացառությամբ մեկի՝ Արայիկ Խանդոյանի, ով, ինչպես հայտնի է, մահացել է:

Նշենք, որ այս գործով անցնող ամբաստանյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը, Սեդրակ Նազարյանը, Մկրտիչ Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Արայիկ Խանդոյանը, որի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter