HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգումներն այսուհետ հնարավոր է իրականացնել էլեկտրոնային եղանակով

Էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում նոր գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկացնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը»:

Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը  կարող են իրականացնել՝ պարզապես համապատասխան փաստաթուղթը լրացնելով էլեկտրոնային համակարգում։

Իսկ այն բուժհաստատությունները, որոնք ուղեգրին համապատասխան ծառայություններ են մատուցում, պացիենտի կողմից իրենց դիմելու դեպքում  համակարգի միջոցով հնարավորություն կունենան տեսնել ուղեգիրը, գրանցել պացիենտի այցը հենց տվյալ պահին (ոչ թե ավելի ուշ), ընդունել կամ մերժել ուղեգրումը։ Սա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորող մարմնին ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել։

«Սա Արմեդ համակարգի նոր գործիքներից  մեկն է։ Բնականաբար, էլեկտրոնային ուղեգիրն ավելի հուսալի է․ պացիենտն այն չի կորցնում,  այն միշտ առկա է համակարգում։ Իսկ ուղեգրում նշված ծառայությունները մատուցող բժշկական հաստատությունը կարող է այց գրանցելիս  համակարգի միջոցով տեսնել ուղեգիրը, ընդունել կամ մերժել ուղեգրումը՝ ելնելով պետպատվերով տվյալ պահին առկա սահմանաչափերից։ Այսպիսով, ոլորտում օգտագործվող ևս մեկ թղթաբանություն էլեկտրոնային տեսք է ստանում»,- ասում  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։ Նա նշում է, որ առժամանակ ուղեգրերի  հայտնի «վարդագույն թերթիկները» ևս կմնան գործածության մեջ, հետո աստիճանաբար դուրս կգան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter