HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ներկայացել Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով նիստին. նա Ազգային  ժողովում է 

Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր նշանակված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ-հեղ) միջև տեղի ունեցած միջադեպի գործով:
Փաշինյանը, սակայն, դատական նիստին չէր ներկայացել, քանի որ մասնակցում էր Ազգային ժողովի նիստին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու անհրաժեշտություն դատախազությունը տեսել է դեռ այն ժամանակ, երբ նա Հայաստանի վարչապետը չէր:
Արթուր Այվազյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն ի սկզբանե համարել է, որ Փաշինյանի վկայությունը որևէ էական բան չի տալու գործի ելքի համար: Ըստ Այվազյանի` եթե, այնուամենայնիվ, դատախազություն պնդում է, որ Փաշինյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա, ապա պետք է միջոցներ ձեռնարկի նրա ներկայությունն ապահովելու համար:՝ 
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Արթուր Այվազյանը 2017 թվականի ապրիլի.3-ին, ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter