HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 13-ին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

«Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ կիպրական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համագործակցության հետագա ձևաչափը»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter