HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը: 

Սավաս Անգելիդիսը նշել է, որ Կիպրոսը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի շարունակական զարգացումը: Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են 2019 թվականի համագործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը: 

Զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես, համատեղ ծրագրերում տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններին, կոնկրետ նախագծերի շուրջ քայլերի իրականացմանը, ռազմական կրթության ուղղությամբ տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter