HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն  առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ  առաջատար դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այժմ էլ ակնհայտ են ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝ դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։

Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել և կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա թույլտվությունների կարգավորման հարցը։

Նախարարը ողջունել է նաև Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։