HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հանցադրվագներ՝ Հայանիստի և Հովտաշատի գողություններից

Փետրվերի 1-ին մի տղամարդ ոստիկանության Մասիսի բաժնում հայտարարություն էր տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, դռան կախովի փականը կոտրելով, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող, իրեն պատկանող արհեստանոցից գողացել են զոդման 2 սարք, էլեկտրական շաղափ և մոտ 50 մետր մալուխ՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են մեկ օր առաջ մեկ այլ հանցագործության համար ոստիկանների կողմից ձերբակալված, 1985 թ. ծնված Նիկոլայ Մայիլյանը և 1988 թ. ծնված Դերենիկ Թոխյանը:

Նրանք Հայանիստի գյուղապետարանից գողացել էին «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր: Պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 738.338 դրամ:

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մայիլյանն ու Թոխյանը 2011 թ. դեկտեմբերի 9-ի գիշերը, պատը քանդելու միջոցով, մտել են Հովտաշատ գյուղի մի խանութ և գողացել սննդամթերք ու ծխախոտ՝ պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter