HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնյակով լցված փուչիկներ՝ բնական հյութի տարաներում

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:45-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ եղբոր՝ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաներից յուրաքանչյուրում հայտնաբերել են կասկածելի հեղուկով լցված մեկական ռետինե փուչիկ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փուչիկների մեջ կոնյակ է։

Ծառայությունը հայտնում է, որ հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ազգային անվտանգության ծառայությունը հավելում է, որ որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել են նաև 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ: ԱԱԾ-ն նաև տեսանյութ է հրապարակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter