HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության  ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության բաժինը:

Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ կտեղակայվի կապիտալ վերանորոգված և արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող զորանոցում: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շինության տարածքում, գնահատել կատարված աշխատանքների որակը: Բակո Սահակյանը, այնուհետև այցելել է Մեխակավանի զինավան, հանդիպել սպայական ընտանիքների անդամներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Աշխատանքային շրջայցը եզրափակվել է հարավային առաջնագծում: Այստեղ երկրի ղեկավարը հետաքրքրվել է օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, սոցիալ-կենցաղային ու ծառայողական պայմաններով, լսել դիրքապահ զինվորականների առաջարկությունները` նշված պայմանների հետագա բարելավման առումով: Զինվորականները գերագույն գլխավոր հրամանատարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:

Մեկնաբանություններ (1)

jenny
when greeting someone--and especially those who protect your life-- you must look at there FACE / in their eyes , and not on the earth, by shaking hands ...as a sign of respect and esteem

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter