
ՊԵԿ-ից 45 ծառայողական ավտոմեքենա հետ վերցվեց
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ 45 ավտոմեքենա հետ վերցվեց պետական եկամուտների կոմիտեից և փոխանցվեց պետական այլ մարմիների:
ՊԵԿ-ից 28 ավտոմեքենա կստանա պետական գույքի կառավարման կոմիտեն, 5 մեքենա՝ քննչական կոմիտեն, 6-ական ավտոմեքենաներ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն ու Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում, այս ավտոմեքենաները ՊԵԿ-ից հետ են վերցվում՝ ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել