Հայաստան կներմուծվեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան մեքենաները
Կառավարությունն այսօրվա նիստին թույլատրեց մինչև ապրիլի 1-ը Հայաստան ներմուծել աջակողմյա ղեկով այն ավտոմեքենաները, որոնց ձեռք բերման վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:
Գործադիրն այսօրվա նիստին փոփոխություն կատարեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում: Եթե նախկինում թույլատրվում էր Հայաստան ներմուծել աջակողմյա այն ավտոմեքենաները, որոնց ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը, այսօրվա որոշմամբ կթույլատրվեն ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված ավտոմեքենաները:
Ինչպես նշվում է գործադիր բերված որոշման նախագծում, պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում է մշակվել օրենքի այս փոփոխությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել