Ապօրինի ծառահատումներ՝ «Ազատի կիրճում». պատճառվել է 2.407.500 դրամի վնաս
Հունվարի 30-ին Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում գրություն է ստացվել հունվարի 8-ին «Haynews.am» լրատվական ծառայությունից ստացված ահազանգի առթիվ, ըստ որի՝ Գառնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում ծառահատումներ են կատարվել:
ՀՀ բնապահպանության նախարարությունը հունվարի 9-ին և հունվարի 10-ին տեղազննություն էր իրականացվել Գառնիի վարչական տարածքի նշված տեղամասում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Ազատի կիրճում» անհայտ անձը կատարել է 77 ապօրինի ծառահատում, ինչի հետևանքով պատճառվել է 2.407.500 դրամի վնաս:
Ոստիկանությունը հայտնում է, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի քննչական բաժանմունք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել