
Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ 16 համայնքի բնակիչների կոմունալ վճարները
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 928 միլիոն դրամ տրամադրել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ սահմանամերձ 16 համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով: Փոխհատուցում կստանան Արարատի՝ 2, Գեղարքունիքի՝ 1, Վայոց ձորի՝ 2 և Տավուշի մարզերի 11 համայնքներ:
Որոշման նախագծում, սակայն, չի մանրամասնվում, թե որ համայնքներն են ստանալու աջակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել