HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%-ով

2018թ.-ին Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով:  

Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության  «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:

«Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ  զարգացման   համար: 2018թ.-ի արդյունքներով Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ.-ին բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ ՀՀ դրամ:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter