HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Այժմ 300 միլիարդ դրամ գումար «գտնվում է բանավիճային փուլում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտնեց, որ տոկոսադրույքների նվազեցման գործընթացում Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունն անելիք ունեն:

Ասաց՝ կենտրոնական բանկի մոտավոր հաշվարկներով այժմ, տարբեր դատական գործերով, շուրջ 300 միլիարդ դրամ գումար գտնվում է «բանավիճային» փուլում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գումարի վերաբերյալ դատարաններում գործեր են քննվում, և դատական համակարգը ժամանակին վճիռներ չի կայացնում։ «Չնայած այդ գումարի կեսի վերաբերյալ բանավեճ չկա: Այսինքն՝ նա ով պետք է վճարի, ընդունում է, որ ինքը պետք է վճարի: Բայց կա որոշակի իրավական գործընթաց, որը պետք է անցի: Մենք բանկիրների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել», - ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց, որ եթե այդ 300 միլիարդ դրամը հայտնվի ֆինանսական շուկայում, բանկերում վարկերի տոկոսների նվազեցման հնարավորություն կստեղծի:

լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter