HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն առարկեց մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաների ներկման առաջարկությանը

Կառավարության այսօրվա նիստին քննարկման էր ներկայացված որոշման նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել մինչև ապրիլի 1-ը Հայաստան ներմուծել աջակողմյան ղեկով այն ավտոմեքենաները, որոնց ձեռք բերման վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առարկեց այս առաջարկությանը:

Հարցը զեկուցող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին ասաց, որ Այրումի խաչմերուկում պայմանավորվածություն են ունեցել, որ Հայաստան պետք է ներկրվեն միայն այն մեքենաները, որոնք այդ օրվա դրությամբ արդեն գտնվել են մաքսային գոտում: Այսինքն՝ Վրաստանի տարածքից անցել և մտել են մաքսային գոտի:

«Այդ մասով քանի որ չափելիությունը շատ հստակ չենք կարողանում իրականացնել, մենք դրել ենք սահմանափակում գնման ժամկետի վրա», - պարզաբանեց նախարարը:

Վարչապետի գնահատմամբ՝ նման «լղոզված» ձևակերպումներ տալով՝ հարցը չեն լուծում: Ընդգծեց, որ եղել է պայմանավորվածություն, որ vin code-ի (նույնականացման համար) միջոցով մոտ 400 մեքենա պետք է ներմուծվի Հայաստան, և այդ թեմային այլևս երբեք չեն անդրադառնալու:

Արշակյանն ասաց՝ նույնականացման համարի վերահսկման մեխանիզներ չներդնելու, բյուրոկրատական մեխանիզմներ չկիրառելու համար, որոշել էին արդեն գնված մեքենաները ներմուծելու պայման սահմանել։ Վարչապետն ասաց՝  կարող է պարզվի, որ մինչ դեկտեմբերի 30-ը արդեն իսկ գնված 10 000 ավտոմեքենա կա, սակայն իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ 400 ավտոմեքենայի շուրջ. «Ես համաձայն չեմ տենց, որ մի բան պայմանավորվենք, ուրիշ բան անենք: Խոսքը պետք է վերաբերվի այն մեքենաներին, որոնք արդեն գտնվում են մաքսային գոտում: Դա է եղել մեր պայմանավորվածությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Արշակյանը ասաց, որ որոշման նախագիծը կլրամշակեն և կներկայացնեն այն 450 մեքենաների ներկրման համար, որոնք գտնվում են մաքսային գոտում:

Այսօրվա չընդունված որոշման նախագծով՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը առաջարկում էր  թույլատրել Հայաստան ներմուծել աջակողմյան ղեկով այն ավտոմեքենաները, որոնց ձեռք բերելու համար վճարումները կատարվել են ոչ թե մինչև 2018 թվականի հունվարի 25-ը, այլ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:

Մեկնաբանություններ (1)

Արտակ Չիլինգարյան
Բարև ձեզ: Ես 2018թվի օգոստոսի24 ին գնել եմ մեքենա,որը Փոթի նավահանգիստ է հասել դեկտեմբերի 8ին, իսկ Բագրատաշենի անցակետ դեկտեմբերի 10ին:Մեքենան ձեռք եմ բերել, քանի որ տեղեկացված եմ եղել, որ արգելքը ներմուծման մինչև հոկտեմբեր է: Բոլոր փոխանցումները և փաստաթղթերը կան, որ չեմ խաբում: Ես ղեկը աջ նախաձեռնության անդամ չեմ, մեքենայի առուծախով զբաղվող չեմ: ՈՒնեմ մեծ ընտանիք՝ ես, կինս, մայրս և 5 անչափահաս երեխաներս: ՈՒնեցած հնարավորությունով գնել եմ 7- նստատեղով մեքենա իմ ընտանիքի համար և հիմա փաստի առաջ եմ կանգնած: Եթե չի թույլատրվելու ներմուծել, ապա հայտնվում եմ շատ ծանր կացության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter