HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությանը քննիչը չէր ներկայացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը, սակայն գործով քննիչը դատարան չէր ներկայացել, ուստի նիստը հետաձգվեց:

Մանվել Գրիգորյանը ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել, սակայն Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն ու նրան նորից կալանավորելու որոշում կայացրել:

Սկսած 2019-ի հունվարի 22-ից՝ Գրիգորյանը նորից կալանքի տակ է: Նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործի նախաքննությունը օրերս ավարտվել է:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամիհարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter