
«Շիրակ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 2-ին՝ ժամը 23.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել 01.02-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով՝ 12 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել