HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարին

Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ:

Այս առումով զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտեցին հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Զ․ Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter