HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են սուր շնչառական վարակների ուղղությամբ համաճարակաբանական դիտարկումները

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:

Այսպես՝ այսօրվա դրությամբ նվազել են հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքերը, ներկայումս սուր շնչառական վարակներով 702 հիվանդ, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակվում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Հոսպիտալներից առողջացումով դուրս է 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից:  

Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:

Ներկայացված տվյալների հավաստիության պարզաբանման նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից շրջայցներ են կատարվել Երևանի մանկական հիվանդանոցներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է առկա իրավիճակի և զարգացման միտումներին հետամուտ լինելու և արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շարունակական իրականացման մասին:

Հարկ է նշել, որ մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքներին նպաստում են նաև ստացիոնար կազմակերպությունների անձնակազմի կողմից ամբուլատոր սպասարկումները:     

Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցինչներին, ապա պետք է նշել, որ համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter