HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց  հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Արբելան ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մալթայի արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիրը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter