HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 24 համայնքում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 56 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է 118 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter