HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները պարզել են, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ փետրվարի 16-ին, ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին “USB” լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։
Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter