HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է: 
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 
16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս 
տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր 
միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter