HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Կիպրոսի ԱԳ նախարարին

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` նշելով, որ երկու երկրներին միավորում են ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված կապերը: Գոհունակությամբ արձանագրելով միջպետական հարաբերություններում և բարձրաստիճան շփումներում առկա բարձր դինամիկան՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ եղբայրական Կիպրոսի հետ տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունն առավել խորացնելու և նոր որակ հաղորդելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  Նիկոս Խրիստոդուլիդեսին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամուր իրավական հիմք է ծառայում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում կարևորվեց Կիպրոսի հետ միջազգային և տարածաշրջանային տարբեր հարթակների և նախաձեռնությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter