HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Միրաք, Սիփան, Աղշեն, Շենկանի, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը (մերկասառույց):

Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարան-Նիգավան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

 Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 17-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter