HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբուք՝ Շիրակի և Արագածոտնի մարզերում. արգելափակվել են տասնյակ մեքենաներ

Փետրվարի 2-ին՝ ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա, առաջացել է խցանում:

«Ամասիայի ճանշին» ՓԲԸ-ի ուժերով իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից ու շարունակել ընթացքը:

Նույն օրը ձնաբքի հետևանքով Արագածոտնի մարզում՝ Թալին-Ակունք ավտոճանապարհին, արգելափակվել է մոտ 10 ավտոմեքենա, առաջացել է խցանում:

Ձնաբքի հետևանքով Շիրակի մարզում՝ Ամասիա-Ցողամարգ ավտոճա­նապարհին արգելափակվել է ևս 2 մեքենա:

Ճանապարհների մաքրման արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից և շարունակել ընթացքը:

Իսկ Արագածոտնի մարզի Դերեկ գյուղից Ծաղկահովիտի հիվանդանոց երեխա տեղափոխելիս ձնաբքի մեջ արգելափակվել և ճանապարհը շարունակելու անհնարինության պատճառով ետ է վերադարձել մեկ տրակտոր: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter