HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկայացվում են Թումանյանի ձեռագրերը և «Վերնատուն» ցուցահանդեսը

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Հովհաննես Թումանյանի ծննդայն 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ցուցադրված են բանաստեղծի ձեռագրերը և «Վերնատուն» ցուցահանդեսը։

Իսկ փետրվարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 19։00-ն «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա գրքերի ցուցահանդես-վաճառք:

Գեղեցիկ նախաձեռնությանը կմասնակցեն «Նոյան Տապան», «Անտարես» և «Զանգակ» գրատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter