HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող հասարակական հիմունքներով գործող միասնական մարմին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է, որ փետրվարի 11-14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կազմակերպվել են հանդիպումներ հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարների, ինչպես նաև Կաբելային օպերատորների հայկական միության վարչության անդամների հետ:

Քննարկվել են վերգետնյա հեռարձակողների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, ներկայացվել՝ անհրաժեշտ լուծումների տարբերակներ: 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է  հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումների և վերջին շրջանում կատարված ուսումնասիրությոնների արդյունքները, մտահոգիչ համարելով հայերեն լեզվով հաղորդումների քանակի սակավությունը, հեղինակային իրավունքի համատարած խախտումները, հատկապես մարզային հեռուստաընկերություններում:

 

Հեռուստառադիոընկերությունների ղեկավարները նշել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին և պատրաստակամություն հայտնել ներկայացնել առաջարկներ:

Քննարկվել են նաև մասնավոր թվային մուլտիպլեքսի գործարկմանն առնչվող խնդիրները, վերգետնյա հեռարձակողներին պետության կողմից հանրօգուտ հաղորդումներ պատվիրելու հայեցակարգը, բոլոր հեռարձակողների համար մրցակցային հավասար պայմաններ սահմանելու անհրաժեշտությունը, մարզերում գործող անալոգային տիրույթում հեռարձակվող հեռուստաընկերությունների գործունեության հեռանկարները:

Քննարկումների արդյունքում ՀՌՀ նախագահն առաջարկել է ստեղծել վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող միասնական մարմին, որտեղ պարաբերաբար անցկացվող քննարկումների միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ ոլորտային բազմաթիվ հիմնախնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter